7 փաստ մարդու մարմնի մասին, որ գիտնականները չեն կարողանում բացատրել
LifestyleInchuzem.am-ը գրում է․
1. Ինչի համար են մատնահետքերը
Որոշ գիտնականները մշակել են որոշ սարքեր, որպեսզի կարողանան հասկանալ, թե ինչպե՞ս են ձևավորվում մատնահետքերը, ինչու՞ են դրանք տրված։ Աշխարհում կան մի քանի ընտանիքներ, որոնց անդամները ունեն հիվանդություն, որը կոչվում է ադերամատոգլիֆիա։ Այդ հիվանդության ժամանակ մարդիկ չունեն մատնահետքեր։ Բացի այդ, նրանք շատ ավելի քիչ են քրտնում, բայց ուրիշ հարցերում մեզանից ոչնչով չեն տարբերվում։ Հետազոտողները հույս ունեն, որ այս ընտանիքների անդամները գեների հետազոտությունները կօգնեն, որպեսզի բացահայտվի մատնահետքերի առաջացման գաղտնիքը։
2. Ինչպե՞ս են գործում պրոբիոտիկները
Պրոբիոտիկները օգտակար բակտերիաների տեսակներ են, որոնք գտնվում են մարդկանց աղիներում։ Պրոբիոտիկներով յոգուրտների գովազդը հնչում է այնպես, որ մարդկանց թվում է, որ արտադրողները ստեղծել են ինչ-որ շատ օգտակար բան օրգանիզմի համար, բայց պետք է հաշվի առնել, որ մեզանից յուրաքանչյուրի մոտ բավականին շատ կան դրանցից։
3. Ինչու՞ մենք տարբեր արյան խմբեր ունենք
Գիտնականները շատ լավ հասկանում են արյան խմբերի մասին ամենինչ, բայց դրա հետ մեկտեղ մենք չգիտենք, թե ինչի համար են դրանք: Արյան խմբերը որակավորվում են անտիգենների քանակով: Կարելի է ենթադրել, որ դրանք ինչ-որ կապ ունեն հիվանդությունների և իմմունային համակարգի հետ: Կա կարծիք, որ դրանք հայտնվել են, որպես ինֆեկցիուն հիվանդությունների դեմ պայքարելու միջոց:
4. Գլխատումից հետո մնու՞մ է ուղեղը ակտիվ
Տարբեր լեգենդներ գոյություն ունեն այն բանի մասին, որ գլխատված մարդիկ մի քանի րոպեների ընթացքում մահից հետո մնում են գիտակցության մեջ: Իհարկե սա հետաքրքիր է հնչում, բայց իրականում մենք չգիտենք ինչքան ուղեղը կարող է մնալ ակտիվ այս իրավիճակում: Դժվար է հետազոտել սա, քանի որ մարդկանց չի կարելի գլխատել անգամ գիտության համար:
Բժիշկ Գաբրիել Բորոն նկարագրում էր դեպք, երբ գլխատման սարքով սպանված մարդու աչքերը բացվեցին և կենտրոնացան մի կետի վրա: Բժիշկը եկավ այն եզրակացության, որ որոշ ֆունկցիաներ ակտիվ են մնում մոտ երեսուն վայրկյան գլխատումից հետո:
5. Ի՞նչ է կատարվում, երբ կայծակը հարվածում է մարդուն
Մարդկանց մեծամասնությունը նման իրավիճակում դիմակայում է հարվածին, ոմանք նույնիսկ ամբողջովին չեն վնասվում: Հասկանալու համար, ինչ է կատարվում հարվածի ժամանակ, գիտնականները ուղևորվեցին Հարավային Աֆրիկա, որտեղ կայծակները ավելի ուժեղ են և հաճախակի: Նրանք բացահայտեցին, որ կայծակը անցնում է մեր մարմիններով, բայց դրանից ոչինչ պարզ չդարձավ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: