Երեխաների մասին հարցերից խուսափելու համար զույգը յուրահատուկ ֆոտոշարք է ներկայացրել (լուսանկարներ)
Lifestyletert..am-ը գրում է.
Նորապսակներ Մեթն ու Էբին որոշել են, որ երեխաներ ունենալու մասին բարեկամների հարցերին վերջ տալու համար լավագույն տարբերակն իրենց նորածին շնիկի՝ Համֆրիի հետ ֆոտոսեսիա անցկացնելն է, գրում է AdMe.ru-ն:
Գաղափարը պատկանում է լուսանկարիչ Էլիշային: Լուսանկարվելու ընթացքում զույգն արել է այն ամենը, ինչ անում են երիտասարդ ծնողներն իրենց նորածին երեխայի հետ լուսանկարվելիս։
«Ես ու Էբին պարզապես խենթ երևակայություն ունենք և հրաշալի հումորի զգացում, մենք մշտապես միմյանց տարբեր գաղափարներ ենք տալիս»,- ասել է Էլիշան։
Նկարահանումները շատ ուրախ են անցել, և շնիկը, կարծես, վայելել է «ծնողների» ուշադրությունը և հոգատարությունը։








