Յուքոմը կմատուցի՞ արդյոք ամենաէժան ծառայությունները Հայաստանում
Economics«Օրանժ» ապրանքանիշի վաճառքն ու ընկերության հեռանալը Հայաստանից բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Բայց ինչու, այնուամենայնիվ, «Օրանժը» հեռացավ Հայաստանից, եթե, փաստն այն է, որ այս օպերատորը բջջային հեռախոսակապի ոլորտում Հայաստանում մատուցել է ամենամատչելի ծառայությունները՝ շատ ավելի մատչելի, քան մյուս օպերատորները, որոնք շատ ավելի շատ օգտատերեր ունեն:
Կարելի է ենթադրել, որ ընկերությունը պարզապես սխալ PR-ի պատճառով չկարողացավ Հայաստանի բնակչության լայն խավերին հասանելի դարձնել իր ծառայությունների մատչելիությունն ու ակնհայտ առավելությունները, այդ իսկ պատճառով սկսեց կորցնել իր դիրքերը շուկայում...
Իրականում «Յուքոմ»-ի առջև շատ ավելի հեշտ խնդիր է դրված: Օգտատերերին հասանելի դարձնել ծառայությունների մատուցման այն գները, որոնք սահմանել է «Օրանժը»: Ճիշտ աշխատանքի պարագայում, «Յուքոմ»-ը կունենա մի ակնհայտ առավելություն՝ դառնալով Հայաստանում բացառիկ օպերատոր, ով մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթը՝ հեռուստատեսային փաթեթներ, բջջային հեռախոսակապ, ֆիքսված հեռախոսակապ և ինտերնետ: Պահպանելով բջջային կապում ժառանգած էժան սակագները և մատուցելով համալիր ծառայություններ՝ Յուքոմը կարող է դառնալ դաշտի ակնհայտ առաջատարը: