Հունական մշակութային փառատոնը կմեկնարկի Հայոց ցեղասպանության տարելիցի հիշատակմամբ
CultureՆոր Զմյուռնիայում օգոստոսի 29-ին կմեկնարկի երկրի ամենակարեւոր եւ սիրելի մշակութային փառատոններից մեկը` «Իոնիկեսի հիշատակում 2015»-ը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանի հայ համայնքից տեղեկացրին, որ մշակութային փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմամբ, իսկ առաջին օրը նվիրված կլինի բացառապես հայկական մշակույթին: Հայկական մշակույթը Հունաստանում հունահայ պատանիների հետ կներկայացնեն նաեւ Արցախից ժամանած 25 պատանիներ: