11 հրաշալի բան, որ տեղի է ունենում ծխելը թողնելուց հետո (լուսանկարներ)
Lifestylemashable.am-ը գրում է.
1. 20 րոպե անց վերականգնվում է արյան շրջանառությունը
Առաջին փոփոխությունները սկսվում են ծխելը թողնելուց արդեն 20 րոպե անց. վերականգնվում է արյան շրջանառությունը և ավելանում ձեռքերի և ոտքերի մատների զգայունությունը։
2. 8 ժամ անց հեռացվում է ածխածնի օքսիդը
Արդեն 8 ժամ անց արյան մեջ կրճատվում է ածխածնի երկօքսիդի քանակը, ինչը նշանակում է, որ թթվածնի մակարդակն արյան մեջ կրկին անցնում է նորմայի։
3. 2 օր անց հեռացվում է նիկոտինը
Երկու օր առանց ծխելու անցկացնելուց հետո մարդու մարմնից հեռացվում են նիկոտինի բոլոր մնացուկները։
4. 2 օրից վերականգնվում են համային զգացողությունները
Երկու օր չծխելուց հետո համի ընկալիչները սկսում են բնականոն աշխատել։ Դրանք հնարավորություն են տալիս զգալու այնպիսի համեր, որոնք ծխելու հետևանքով չէին զգացվում։
5. 2 օր անց վերականգնվում է հոտառական զգացողությունը
Երկու օր անց մարդը սկսում է ավելի լավ զգալ տարատեսակ հոտերը։
6. 3 օր անց վերականգնվում է շնչառությունը
Երեք օր անց թոքերում վերականգնվում են թարթիչավոր էպիթելերը, որոնք կատարում են թոքերն «ավլող և մաքրող» գործառույթ: Ծխելու ժամանակ դրանք ոչնչանում են, սակայն, բարեբախտաբար, ունեն վերականգնվելու հատկություն։
8. Երկու շաբաթ անց թուլանում է հազը
Արդեն երկու շաբաթ անց ծխողներին հատուկ հազը սկսում է նվազել։ Այն անմիջապես չի վերանալու, քանի որ թոքերին ժամանակ է պետք վերականգնվելու և մաքրվելու համար։
9. Երեք ամսից վերականգնվում է դեմքի մաշկի որակն ու գույնը
10. Մեկ տարի անց փոխվում է ատամների գույնը
11. 15 տարի անց քաղցկեղի ռիսկը հավասարվում է չծխող անձի ռիսկի ցուցանիշին










