Գեորգի Դանելիան նշում Է 85-այա հոբելյանը
SocietyԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիան 85-ամյա հոբելյանը կնշի ընտանիքի անդամների հետ: «Ես հոբելյանս կնշեմ տանը՝ թոռներիս եւ ծոռներիս հետ: Իմ ֆիլմերի որեւԷ հատուկ հոբելյանական հետահայաց ցուցադրություն չի լինի, դրանք այնպես Էլ մշտապես պտտեցնում են հեռուստացույցով: Ստեղծագործական երեկո չի լինի, ես դուրս չեմ գալիս տնից»,- ՏԱՍՍ-ին պատմել Է հոբելյարը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Գեորգի Դանելիան նկարահանել Է ավելի քան քսան ֆիլմ որպես ռեժիսոր, գրեթե դրանց բոլորի համար ինքը գրել Է նաեւ սցենարները:
Նրա կինոնկարները մշտապես դարձել են ժողովրդական հիթեր եւ բարձր են գնահատվել կինոինդուստրիայի պրոֆեսիոնալների կողմից. «Ես քայլում եմ Մոսկվայով», «Սերյոժա», «Աֆոնյա», «Աշնանային մարաթոն», Կին-ձա-ձա», «Հաջողության ջենթլմենները», «Անձնագիր», «Մի՛ վշտանա»: 2013 թվականին Էկրաններ Է բարձրացել Դանելիայի «Կու՛, Կին-ձա-ձա» անիմացիոն ֆիլմը:
Գեորգի Դանելիան ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Է («Միմինո» ֆիլմի համար, 1978 թվական), Ռուսաստանի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի: