Ռուսական հրետանային ստորաբաժանումները հրաձգության վարժանքներ են սկսել Հայաստանի լեռներում
SocietyՀայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հրետանային ստորաբաժանումների դաշտային պարապմունքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մարտական հրաձգության պարապմունքներում ներգրավված են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, որոնց թվում՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետներ եւ «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ:
«Հրետանային անձնակազմերը զանազան թիրախներ կխոցեն ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ըստ որում թիրախների որոնման համար նրանց օգնություն ցույց կտան անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանումները»,- ասված Է հաղորդագրության մեջ:
«Ալագյազ» զորավարժարանում վարժանքների ընթացքում ծրագրված Է, որ ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները կոչնչացնեն շուրջ 300 տարբեր խմբային եւ առանձին թիրախներ: