Գիտնականները խոստանում են շուտով գրիպի դեմ միասնական պատվաստանյութ ստեղծել
SocietyԳիտնականները պատմել են, որ ընդհուպ մոտեցել են այնպիսի պատվաստանյութի ստեղծմանը, որը մարդուն ամբողջ կյանքում կպաշտպանի գրիպի ցանկացած տեսակից: Ավելի վաղ կենդանիների վրա կատարված թեստերը հուսադրող արդյունք են տվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկու խումբ ամերիկացի գիտնականներ միմյանցից անկախ հաջողության են հասել այն մեթոդի շնորհիվ, որի դեպքում հարվածի տակ Է ընկնում վիրուսի կայուն մասը:
Նոր միջոցը թույլ կտա հրաժարվել ամեն տարի մարդկանց պատվաստելու անհրաժեշտությունից վիրուսի մշտական մուտացիաների պատճառով: Այժմ բժիշկները շեշտը դնում են հենց մուտացիայի ենթարկվող մասի դեմ պայքարելու վրա:
Պատվաստանյութի հայեցակարգի հաջողությունը հաստատող աշխատանքները հրապարակվել են «Գիտություն» (Nature) եւ «Կենսաբժշկություն» (Nature Medicine) հանդեսներում:
Այժմ գիտնականները պետք Է պարզեն, թե պատվաստանյութն ինչպես կազդի մարդու վրա: