Արբանյակից Գրենլանդիայի ափերի մոտ սառցի հալման բացառիկ լուսանկարներ են արվել
SocietyAqua տիեզերական ապարատի միջոցով գիտնականներին հաջողվել Է ստանալ Գրենլանդիայի ափերի մոտ ծովային սառցի հալման գործընթացի բացառիկ պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Գրենլանդիայի սառցագլխարկը վերջին տարիներին կարող Է անբացատրելի տեմպերով կրճատվել այն պատճառով, որ «կանաչ կղզու» սառույցները ենթարկվում են ոչ միայն արտաքին ջերմության եւ լույսի, այլեւ սառցադաշտի ստորոտի մոտ սառցատակի գերլցված լճերի ձնհալի ջրի ազդեցությանը:
Վերջին տարիներին Գրենլանդիայի վիճակը հարուցում Է ամբողջ աշխարհի կլիմայագետների խիստ մտահոգությունը: Դրա սառույցների հալման անոմալ բարձր տեմպերի մասին գիտնականները խոսում են արդեն մեկ տասնամյակից ավելի, բայց այդ ֆենոմենի պատճառներն առայժմ մնում են մինչեւ վերջ չուսումնասիրված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: