Ջորջ Քլունիի նկարը դարձել է համացանցի հիթը (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ի՞նչը կարող է ավելի ռոմանտիկ լինել, քան սիրելիի հետ մայրամուտի ֆոնին արված նկարը: Կարծում ենք, հենց այդպես էր մտածում Սինդի Քրոֆորդը, երբ ստեղծում էր այս նկարը, որն ավելի մեծ աղմուկ առաջացրեց, քան նախատեսված էր: Իսկ դրա «մեղավորը» ընտանիքի ընկեր Ջորջ Քլունին էր, որը սովորական նկարը դարձրեց իսկական ֆոտոբոմբ:
Ջորջ Քլունին Ամալ Քլունիի հետ ժամանել էր Իբիցա` ալկոհոլային լեյբլի շնորհանդեսի առթիվ: Ջորջ Քլունին ևս հայտնվել է Քրոֆորդի և նրա ամուսնու ռոմանտիկ նկարում։
Վստահ ենք, որ այս ֆոտոն ստիպել է բոլոր երեքին էլ լիաթոք ուրախանալ: Նկարը դարձել է բազմաթիվ մեմերի առիթ.






