Yerevan, 16.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այս լայֆհաքերն արդեն 100 տարեկան են, սակայն գործածելի են նույնիսկ մեր օրերում (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

1880-ականների վերջին ծխախոտ արտադրողները սկսեցին թղթե տուփերի մեջ քարտերի տեսքով ներդիրներ դնել, որպեսզի տուփերը ձիգ մնան։

Շուտով նրանց գլխում նոր միտք ծագեց։ Նրանք որոշեցին ներդիրների վրա հայտնի մարդկանց, գեղեցիկ աղջիկների ու այլ տեսակ պատկերներ անել։ Բոլոր այս քարտերը բաժանվում էին ամբողջական շարքի, որոնք կարելի էր հավաքել։ Ծխախոտի քարտերը գործածվում էին 1940-ականներին և այսօր մի ամբողջ կարողություն արժեն։ Դրանցից ամենաթանկը բեյսբոլիստ Հոնուս Վագների դիմանկարով քարտն էր, որը 2007թ․-ին վաճառվել է 2,8 միլիոն դոլարով։

1910թ․-ին «Gallaher» և «Ogden՝s Branch» ընկերությունները «Ինչպես է դա արվում» խորագրով քարտերի շարք թողարկեցին, որոնք իրենցից հուշումներ էին ներկայացնում այն մասին, թե ինչպես լուծել առօրյա կյանքում առաջացած խնդիրները։ Ձեզ ենք ներկայացնում այդ քարտերից 10-ը, որոնք մինչ այսօր կարող են օգտակար լինել։

 1  Ժամացույցի սլաքները կողմնացույցի փոխարեն

Ժամացույցը պահեք այնպես, որ դրա փոքր սլաքը նայի արևին։ 12 թվի և փոքր սլաքի միջև տարածության վրա՝ կենտրոնում, բարակ մետաղալար կամ ձող տեղադրեք ուղղահայաց։ Ձողի այն ծայրը, որը գտնվում է 12-ի ու կարճ սլաքի միջև, ցույց կտա հարավը։

 2  Ինչպես գտնել գազի արտահոսքը

Սա գազի արտահոսքը ստուգելու անվտանգ ու ապահով միջոց է։ Կոնցենտրացված օճառի մի փոքր լուծույթ քսեք խողովակի այն հատվածին, որտեղ կասկածում եք, որ արտահոսք կա։ Արտահոսքի տեղում պղպջակներ կառաջանան. այժմ կարող եք համապատասխան միջոցներ ձեռնարկել։

 3  Ինչպես հանել երկար մեխերը

Երբեմն դժվար է փայտից դուրս հանել մեխված մեխը՝ հենակների բացակայության պատճառով (պատկեր՝ A) ։ Այս դեպքում անհրաժետ է պարզապես փայտի կտոր կամ աղյուս դնել այնպես, որ մեխը հանելիս այն ծառայի որպես հենակ (պատկեր՝ B)։

 4  Ինչպես ճիշտ չափի խցան ստանալ

Սովորաբար երբ խցանը հանում ես շշից, այն դժվարանում ես կրկին տեղադրել տեղում։ Այսպիսի դեպքերում պետք չէ խցանը կտրել դանակով՝ դրա չափերը հարմարեցնելու համար։ Ավելի լավ է օգտագործել պատկերում ցուցադրված միջոցը։ Անհրաժեշտ է խցանը փաթաթել անձեռոցիկի կամ պոլիէթիլենի մեջ ու ոտքով այն թեթևակի գլորել՝ առանց սեղմելու։ Այսպես դուք խցանն առանց վնասելու կդարձնեք անհրաժեշտ չափի։

 5  Ինչպես կանխել թանկարժեք ծաղկամանի ջարդվելը

Որպեսզի պատահականորեն ծաղկամանը վայր չգցես ու ջարդես, այն կիսով չափ լցրու ավազով։ Այս մեթոդն առավել արդյունավետ է այն անոթների համար, որոնց ներքևի հատվածը վերևի հատվածից ավելի թեթև է, ինչի պատճառով պատահականորեն անփութորեն այն վայր գցելն ավելի հեշտ է։

 6  Ինչպես ճիշտ կտրել թարմ թխած հացը

Դանակն իջեցրեք տաք ջրի մեջ ու թողեք, որ այն տաքանա։ Այնուհետև դանակը չորացրեք ու միանգամից կտրեք հացը։ Տաք դանակով շատ հեշտ է բարակ շերտերով հաց կտրել։

 7  Ինչպես վրձնի բռնակը մաքուր պահել ներկելիս

Ներկման աշխատանքների ժամանակ հեշտ է վրձնի բռնակը ներկոտելը, իսկ ներկոտ կպչուն վրձինով աշխատելը բավականին անհարմար ու տհաճ է։ Վերցրեք ստվարաթղթի կտոր և կտրեք համապատասխան չափով՝ այնուհետև այն անցկացնելով պոչի հատվածից։ Սա թույլ չի տա, որ ձեռքերը ներկոտվեն, և դուք կարող եք առանց ավելորդ անհանգստության շարունակել աշխատանքը։

 8  Ինչպես էլիպս նկարել թելի միջոցով

Որոշեք էլիպսի չափը՝ դրա փոքր տրամագիծը (էլիպսի լայնությունը) մեծ տրամագծի (էլիպսի երկարությունը) ծայրերից չափելով։ Երկու ամրակներ տեղադրեք այն հարթության վրա, որտեղ ցանկանում եք էլիպս նկարել, իսկ դրանց շուրջ անցկացրեք թելը, ինչպես պատկերված է նկարում, թելի ծայրերը կապեք։ Այնուհետև մատիտի միջոցով նկարեք անհրաժեշտ չափի էլիպսը։

 9  Ինչպես առանձնացնել խրված բաժակները

Հաճախ լվանալուց հետո միմյանց մեջ տեղադրված բաժակները դժվար են առանձնանում, և անզգույշ վարվելու դեպքում կարող ես նույնիսկ կոտրել դրանք։ Դրանք հեշտությամբ առանձնացնելու համար վերևի բաժակի մեջ սառը ջուր լցրեք, իսկ ներքևինն իջեցրեք տաք ջրի մեջ։ Սառը ջուրը կսեղմի ապակին, իսկ տաքը կլայնացնի, ինչի շնորհիվ վերին բաժակը հնարավոր կլինի հեշտությամբ հանել ներքևի բաժակից։

 10  Ինչպես եփել ճաքած ձուն

Որպեսզի եփելու ժամանակ ճաքած ձվից դուրս չգա դրա պարունակությունը, անհրաժեշտ է ջրի մեջ մի փոքր քացախ ավելացնել։

Իհարկե, մեր օրերում մեզ անհրաժեշտ չի լինի ձվաձև պատկեր նկարել թելի օգնությամբ, իսկ կողմացույց կա գրեթե բոլոր սմարթֆոնների մեջ, սակայն կյանքում պատահում են իրավիճակներ, երբ ձեռքի տակ չկան հատուկ հարմարանքներ կամ գործիքներ։ Այդ ժամանակ այս խորհուրդները կարող են օգտակար լինել։

The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation