Հովիկ Մելքոնյանը Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության թեկնածուն է Քեյսիում դաշնային ներկայացուցիչների ընտրություններին
SocietyԱվստրալիայի լեյբորիստական կուսակցությունը ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի անդամ Հովիկ Մելքոնյանը առաջադրել է Վիկտորիա նահանգի Քասեյ քաղաքում դաշնային ներկայացուցչի պաշտոնի համար մրցապայքարում որպես իր կուսակցության թեկնածու:
Ինչպես հաղորդում է Armenia.com.au-ն, ամենայն հավանականությամբ ընտրությունները կանցկացվեն մինչեւ 2016թ.: Ըստ կայքի` կուսակցության 76 տոկոսն իր աջակցությունն է ավստրալահայ երիտասարդ քաղաքական գործչին:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ նման աջակցություն: Սա ինձ ուժ կտա, որպեսզի ես մասնակցեմ եւ հաղթեմ Քեյսիում ընտրություններին»,- ասելէ Մելքոնյանը: Ավստրալիայում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Գրեգ Սողոմոնյանը հայտարարել է, որ Մելքոնյանն ունի համայնքի աջակցությունը, եւ նրա մասնակցությունը պետական կառավարման գործում մեծ ներդրում կապահովի ինչպես համայնքի, այնպես էլ Ավստրալիայի զարգացման գործում:
ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձախմբի նախագահ Վաչե Ղահրամանյանն էլ շեշտել է, որ նա մեծ հաճույքով է աշխատել Մելքոնյանի հետ եւ վստահ է, որ ավստրալահայ երիտասարդին փայլուն քաղաքական ապագա է սպասվում: