Արագածոտնում 55-ամյա ամուսինը դանակով սպանել է կնոջը
Event of the dayNews.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում երեկ` օգոստոսի 25-ի ուժ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գեղադիր գյուղի 55-ամյա բնակիչ Գեւորգ Գալոյանը դանակով հարվածել եւ սպանել է 52-ամյա կնոջը՝ Գայանե Գրիգորյանին: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, 55-ամյա Գեւորգ Գալոյանը տանը դանակով անսպասելի կերպով հարվածել է կնոջ` 52-ամյա Գայանե Գրիգորյանի կրծքավանդակի աջ վերկրծքային շրջանին, ինչի հետեւանքով վերջինս «շտապօգնության» ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Գեւորգ Գալոյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արագածի բաժին: Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
NEWS.am-ի հետ զրույցում Գեղադիրի գյուղապետ Գնել Գեւորգյանն ասաց, որ ամուսինը հոգեկան շեղումներ ունի, մի քանի անգամ հոգեբուժարանում է պառկել: «Դեպքի ժամանակ էլ կինը քնած է եղել, որ ամուսինը դանակով հարվածել է թոքի հարվածում: Ճանապարհին կինը մահացավ, երեւի ներքին արյունահոսություն ուներ:
Ընտանիքը ծայրահեղ աղքատ վիճակում էր գտնվում: Տղան ամուսնացած է, գյուղի նախրապանն է, 3 երեխա ունի, մեկն էլ հաշմանդամ է»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ Գեւորգ Գալոյանը կնոջը դանակահարելուց հետո տնից չի գնացել, հանգիստ նստել է եւ իրավապահներին էլ ասել, որ ինքն է կնոջը դանակահարել. «Նույնիսկ դանակի տեղն է ցույց տվել, ասել, որ ես եմ արել»:
Ոստիկանությունից NEWS.am_ին հայտնեցին, որ Գեւորգ Գալոյանը կալանավորված է: