Ձերբակալվել է Արագածոտնում վեճի ժամանակ կնոջն սպանած տղամարդը
SocietyՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժն ից, նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Գ. Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ. Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են վկաներ։
Գ. Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: