Առավոտյան Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է
EconomicsՄոսկվայի բորսայում այսօր՝ օգոստոսի 26-ին, աշխատանքի մեկնարկի առաջին րոպեներին դոլարի փոխարժեքը նվազել է 33 կոպեկով նախորդ օրվա փակման գնից եւ կազմել 68,52 ռուբլի: Եվրոյի փոխարժեքն, իր հերթին, նվազել է 65 կոպեկով եւ կազմել 79,33 ռուբլի: Ֆոնդային ինդեքսները բացվել են նվազումով:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ռուբլու ամրապնդումը տեղի է ունենում համաշխարհային ֆինանսական շուկաներում իրավիճակի ընդհանուր կայունացման ֆոնին:
Ավելի վաղ խոշորագույն ասիական երկրներում գործարքներն առանցքային ինդեքսները փակվել են աճով: