Բաց լուսանկարներ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի նկարահանման հարթակից (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Կալիֆոռնիացի լուսանկարիչ Ջեյսոն Սթրիքը որոշել է ցուցադրել հետաքրքիր պահեր, որոնք հոլիվուդյան հայտնի ֆիլմերի կադրերից դուրս են մնում:
Ջեյսոն Սթրիքի լուսանկարները թույլ են տալիս տեսնել այն դժվարին աշխատանքը, որն անհրաժեշտ է մեծ էկրանին տարբեր պատրանքներ ստեղծելու համար, և անգամ մեզ ծանոթացնում են նկարահանման հրապարակի անփոխարինելի անդամների հետ, որոնք անդադար աշխատում են, որպեսզի կինո ստեղծեն:
Այդ կադրերը ցուցադրում են կինոինդուստրիայի առավել պակաս գրավիչ կողմը, որը հայտնի է իր փայլով ու շքեղությամբ:
bigpicture.ru-ն ցուցադրում է կադրեր նկարահանման հրապարակից:
1. Ամերիկացի դերասան Դևիդ Հասելհոֆը՝ 2004թ. «Սպունգ Բոբ Քառակուսի շալվար» ֆիլմի նկարահանման ժամանակ:
2. Ամերիկացի դերասանուհի Շարլիզ Թերոնը հսկայական գորիլայի հետ 1998թ. «Հզոր Ջո Յանգը» ֆիլմի նկարահանման ժամանակ:
3. Հսկայական վամպիր. հատուկ էֆեկտների մասնագետը շոյում է Պեռլ վամպիրի «մաշկը» «Բլեյդ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1998-ին:
4. Դերասան Ջոն Ֆավրոն (ձախից) «Զատուրա. տիեզերական արկած» ֆանտաստիկ ֆիլմի նկարահանման ժամանակ 2005-ին:
5. Ջորջ Քլունին կոմբինեզոնով ծիծաղում է «Օ, ուր ես դու, եղբա՛յր» ֆիլմի նկարահանումների ժամանակ 1999 թ.:
6. Տեխնիկական անձնակազմը բարձրացնում է կովին արկածային «Առնետավազք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 2001թ.:
7. Դերասանը կոստյումով զուգարանում է New World Pictures գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1982թ.:
8. Փղեր վարժեցնողը հավաքում է փղի կղանքը «Օ՜, ո՞ւր ես դու, եղբա՛յր» ֆիլմի նկարահանման ժամանակ:
9. Պարուհիները տաքացնում են մկանները «Պարիր ինձ հետ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1998թ.:
10. Վարժեցված ձին «Հաջողակ ժառանգություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1988թ.: