Երևանի քաղաքապետարանը սիրահայ դպրոցականներին պայուսակներ ու գրենական պիտույքներ կնվիրի
SocietyԵրևանի քաղաքապետարանը սիրահայ դպրոցականներին ուսումնական տարվան ընդառաջ անակնկալ կմատուցի: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն օգոստոսի 26-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 1-4-րդ դասարանի սիրահայ երեխաները օգոստոսի 29-ին քաղաքապետի կողմից նվերներ կստանան:
«Սիրիահայ աշակերտները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում են: Երեխաներին կնվիրենք պայուսակներ` գրենական պիտույքներով: Թվով 100 երեխա նվեր կստանա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի 84 դպրոցներում սովորում է 462, իսկ 35 մանկապարտեզում` 103 սիրահայ երեխա: «Նրանք արտահերթ են ընդունվում մանկապարտեզներ, անգամ վճարովի լրացուցիչ ծառայություններից անվճար են օգտվում»,- հավելեց Գայանե Սողոմոնյանը: