Հայաստանից արտահանված թառափի ոչնչացման կապակցությամբ ակնկալում ենք ստանալ պատշաճ պաշտոնական պատասխան. Արթուր Աթոյան
Society«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հասարակական կազմակերպությունը պաշտոնական գրություն է նախապատրաստում Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչություններ Հայաստանից արտահանված 200 կգ թառափ ձկնատեսակը ոչնչացնելու կապակցությամբ պատշաճ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով: Լրագրողների հետ օգոստոսի 26-ին կայացած հանդիպմանն այս մասին հայտնեց «Հայ ձկնարտադրողների ևձկնարտահանողների միասնություն» ՀԿնախագահ Արթուր Աթոյանը: «Ներկադրությամբ` ես զերծ կմնամ այսիրավիճակի հետ կապված որևէեզրահանգումներ կամ ենթադրություններանելուց, քանի որ մենք դեռևս չենքստացել ՌԴ պատկան մարմիններիցպաշտոնական բացատրություններՀայաստա նից արտահանված 200 կգ թառափի ոչնչացման առնչությամբ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա`կասկած արտահայտելով այն ասեկոսեների կապակցությամբ, թե այդ կերպ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո հայտնվել է Կրեմլի սև ցուցակում:
Նա նկատեց, որ Հայաստանից արտահանված 200 կգ թառափ ձկնատեսակն ոչնչացվել է մատակարար ընկերության ներկայացուցչի անձնական խնդրանքով: «Այդ քանակի ձկնատեսակը երկու-երեք օր պահպանվել է սանիտարական նորմերի խախտմամբ, որի հետևանքով սկսել էր կորցնել իր որակական հատկանիշները` անպիտան դառնալով հետագա իրացման համար», -պարզաբանեց Աթոյանը:
Նա հավելեց, որ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Հայաստանը ապրանքներ արտահանող երկիր էր համարվում ԵԱՏՄ անդամ երկրների համար, սակայն ԵԱՏՄ անդամ դառնալով` վերը նշված կառույցի տարածքում այժմ համարվում է ապրանք տեղափոխող երկիր: «ՀՀ կառավարությունը նույնպես աշխատանքներ է տանում այս իրավիճակը պարզելու ուղղությամբ: Մեր տնտեսվարողներին կոչ եմ անում, որպեսզի կարգավորեն իրենց ռուս գործընկերների հետ բոլոր իրավական հարցերը` հետագայում նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար», -շեշտեց Արթուր Աթոյանը:
«Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի և Ադիգեայի Հանրապետության վարչության անասնաբուժական վերահսկողության տեսուչներն ատեստավորված ձեռնարկությունների ռեեստրում պատրաստող ձեռնարկության անվանման բացակայության պատճառով են արգելել ՀՀ-ից 200 կգ թառափ ձկնատեսակի ներկրումը Ռուսաստանի Դաշնություն, Արթուր Աթոյանը պատասխանեց հետևյալը. «Եթե տվյալ կազմակերպությունը գրանցված չլիներ ՀՀ ԳՆ < /b>սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանհամապատասխան ցանկում, ապա նրա արտադրանքը չէր կարող արտահանվել Ռուսաստան: Եթե մեր ռուս գործընկերների մոտ առկա էին որևէ կասկածներ տվյալ ընկերության կամ նրա արտադրանքի վերաբերյալ, ապա իրենք կարող էին համապատասխան հարցում ուղարկել մեր պատկան մարմիններին: Բացի այդ` ԵԱՏՄ տարածքում որևէ արտադրանք տեղափոխելու համար բավարար է, որ այդ ընկերության անունը ներառված լինի ԵԱՏՄ անդամ միայն մեկ երկրի համապատասխան ռեեստրում»:
2015 թվականի օգոստոսի 21-ին ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը Սոչիի օդանավակայանում առգրավել էր 200 կգ թառափ ձկնատեսակ և հայտարարել, որ հաշվի առնելով ԵԱՏՄ–ի պահանջներն ուտեղափոխող ձեռնարկության հայտարարությունը` որոշում էր ընդունել արտադրանքը ոչնչացնել ջերմային վառարանում: