Վալանսում տեղի կունենա Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին նվիրված ցուցահանդես
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի կունենա «Մենք ենք ապագան» խորագրով ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված եւ Ֆրանսիայում ապաստան գտած հայ որբերի ճակատագրին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայ համայնքից տեղեկացրին, որ ցուցադրությունը շարժական է եւ ներառում է 1918-1923թթ Ֆրանսիա գաղթած հայ որբերի փաստաթղթղերը, լուսանկարները, նրանց կենսագրականներն ու կատարած աշխատանքները: Ցուցահանդեսին կներկայացվի նաեւ, թե հայ որբերը ինչպիսի նվաճումների են հասել Ֆրանսիայում: Այս կերպ Ֆրանսիայի հայ համայնքը երախտագիտություն կհայտնի Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար: Ցուցահանդեսի մեկնարկը սեպտեմբերի 8-ին է: Այն հասանելի կլինի մինչեւ սեպտեմբերի 20-ը: