Արտարժույթները, բացի դոլարից, էժանացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.02 դրամով` կազմելով 485.49 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.90 դրամով և կազմել 556.03 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հ ետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.96 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.81 դրամով և կազմել 759.94 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 26-ին կազմել է 17 հազար 755.08 դրամ, արծաթի գինը՝ 232.1 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 515.21 դրամ: