Միայնակ մեծ քաղաքում. որտեղ և ինչպես սեր գտնել. օգտակար խորհուրդներ (ֆոտո)
LifestyleՀարսանիք
Եվ մեկ անգամ հայտնվելով մեծ քաղաքի խելահեղ ընթացքի մեջ, այլևս անհնար է դառնում դրանից կտրվելը, իսկ դառնալով դրա գերին, անձնական կյանքը լիարժեք մնում է ետին պլանում, իսկ մեծագույն և հիմնական պատճառը ժամանակի պակասն է: Սակայն, սիրելի աղջիկներ, պետք չէ հիասթափվել և մոռանալ երջանիկ լինելու մասին, քանի որ նույնիսկ խելահեղ զբաղվածության մեջ կարող եք և պետք է ժամանակ գտնել սիրո համար: Կհարցնեք ինչպես. հիմա Հարսանիք բլոգը կպատմի:
Ինտերնետ-ծանոթություններ
Համացանցը այսօր իսկական փրկություն է դարձել մշտապես ամեն ինչի համար ժամանակ չունեցող անձանց համար, իսկ առասպելները այն մասին, որ համացանցային ծանոթությունները անհաջողակների համար են, վաղուց կորցրել են իրենց արդիականությունը: Իրենց կողակցին ակտիվորեն փնտրող համարձակ կանայք սոցցանցի իրենց էջում պարզ-պարզ գրում են այդ մասին, իսկ ավելի ամաչկոտները սպասում են, երբ իրենց ասպետը իրենց հաղորդագրություն կուղարկի: Իսկ օնլայն հաղորդակցության առավելությունները ակնհայտ են՝ զբաղեցբում են քիչ ժամանակ և չեն խախտում կյանքի սովորական ընթացքը: Բացասական կողմերից է, որ օնլայն շփումները կարող են հասցնել նրան, որ այլևս ցանկություն չմնա իրական շփումների: Ամեն դեպքում, իրական ամեն ինչը ավելի նախընտրելի, սիրելի աղջիկներ, քան օնլայն ապրող մարդու վերածվելը:
SPEED DATING
Սա աշխարհում լայն կիրառություն ստացող ժամադրությունների մեթոդ է, որը պատասխանում է հարցին՝ որտեղ գտնել փեսացու մեծ քաղաքում: Սա ժամադրության այն տեսակն է, երբ ստիպված չեք մի երեկոն անցկացնել միայն մեկ տղամարդու հետ, այլ հանդիպում եք միանգամից մի քանիսի հետ, նրանց հետ որոշ ժամանակ շփվելուց հետո որոշում՝ ում հետ շարունակել ժամադրությունը:
Սակայն պետք է խոստովանել, որ այս ժամադրությունների տեսակը մեր իրականության մեջ պատկերացնելը դեռևս այնքան էլ հեշտ չէ :D
Նոր հետաքրքրություններ
Մենք հաճախ չենք էլ պատկերացնում, թե մեծ քաղաքները որքան հնարավորություն են տալիս մի շարք ծանոթություններ հաստատելու, և դրանք տարատեսակ զբաղմունքների միջոցով՝ սկսած խոհարարական դասընթացներից մինչև նոր լեզվի ուսումնասիրություն, պարի պարապմունքներից մինչև կարաոկե ակումբներ: Սա հնարավորություն կտա ոչ միայն նոր գիտելիքներ ձեռքբերել, այլև ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող տղամարդու հետ:
Մասնագիտական շփումներ
Այս տարբերակը առավել քան կարիերիստուհիների համար է, ովքեր իրենց ամբողջ ժամանակը անցկացնում են տարատեսակ ժողովներում, ցուցահանդեսներում, պրեզենտացիաներում: Իսկ ինչո՞ւ չհամատեղել հաճելին օգտակարի հետ: Ով գիտե՞, միգուցե ձեզ վիճակված է ձեր երկրորդ կեսին գտնել որևէ մաստեր-կլասի ժամանակ կամ նոր գրքի ներկայացման: Եվ եթե նույնիսկ ձեռքբերված ծանոթությունը մնա զուտ գործնական, միևնույնն է, դուք կրկին շահումով դուրս կգաք՝ ձեռք բերելով նոր և օգտակար ծանոթություն:



