Շփման խումբը ձգտելու Է Դոնբասում հրադադարի հասնել մինչեւ սեպտեմբերի 1-ը. ԵԱՀԿ
SocietyԴոնբասի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող շփման խումբը պայմանավորվել Է հրադադարի հասնել մինչեւ սեպտեմբերի 1-ը: Այդ մասին լրագրողներին պատմել Է ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Շփման խումբն անհրաժեշտ Է համարում մինչեւ առաջին ուսումնական շաբաթվա սկսվելը կայուն հրադադար ապահովել շփման գծում»,-նշել Է Սայդիկը:
Նրա խոսքով՝ կողմերը պետք Է տեղեկատվություն փոխանակեն շփման գծի մերձակայքում գտնվող դպրոցների տեղաբաշխման վերաբերյալ, որպեսզի ապահովվի երեխաների անվտանգությունը:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել Է, որ այդ գաղափարն ստացել Է բոլոր կողմերի աջակցությունը:
Օգոստոսի 26-ին Մինսկում տեղի են ունեցել Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի բանակցությունները, որոնց մասնակցել են ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ներկայացուցիչները: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին:
Օգոստոսի սկզբից հաղորդումներ են ստացվում Դոնբասում լարվածության սաստկանալու մասին: