Խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
SocietyՕբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` խաբեությամբ խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և փաստաթղթեր կեղծելու գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական գործակալությունից, Արտակ Մ.-ն խաբեությամբ գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ` վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստով վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված որոշումներն իր անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ է ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, թե ավտոմեքենան ոչ թե սեփականատերը, այլ ինքն է վարել, ապա այդ որոշումներով նախատեսված գումարները չի վճարել անվճարունակության պատճառով` պետությանը հասցնելով 2 մլն 195 հազար 500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: