Թուրքիայում ընդդիմության մի մասը կեղծ է և պաշտպանում է Էրդողանի շահերը. թուրքագետ
SocietyԹուրքիայում հայ համայնքի ղեկավարները և Պոլսո հայոց պատրիարքարանը բավական մեծ կախում ունեն թուրքական իշխանություններից և դրա վառ ապացույցներից մեկն է Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի անցկացվող պատարագը չեղյալ հայտարարելու որոշումն է: Լրագրողների հետ օգոստոսի 27-ին կայացած հանդիպմ անն նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Անշուշտ, Պոլսո հայոց պատրիարքարանիհայտարարության մեջ ասվում էր, որ դաարվում է Վան քաղաքում եւ շրջակաշրջաններում անվտանգությանխնդիրներից ելնելով, սակայն ակնհայտ է, որ դա արվել է թուրքական իշխանությունների ճնշման ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա` հավելելով, որ Թուրքիայում ապրող հայ համայ նքը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ձայների մի մասը տալու է Թուրքիայի իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայտնի լրագրող Մարգար Եսայանին, ով մեծ հեղինակություն է վայելում տեղացի հայերի շրջանում:
Անդրադառնալով Թուրքիայի քաղաքական անցուդարձին` թուրքագետը նկատեց, որ երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս պահպանում է իր մեծ հեղինակությունը թուրքական հասարակությունում: «Երբ 2001 թվականին Թուրքիայում ստեղծվեց ներկայիս իշխող կուսակցությունը, Էրդողանը մեծ ֆինանսական միջոցներ ստացավ Արևմուտքից և Սաուդյան Արաբիայից, որի շնորհիվ Թուրքիան մեծ տնտեսական աճ գրանցեց: Թուրքիայում առկա ընդդիմությունը ամեն առիթով քննադատում է իշխող կուսակցությանը, սակայն պետք է հասկանալ , որ այդ ընդդիմության մի մասը կեղծ է և պաշտպանում է Էրդողանի շահերը: Այլ հարց է, թե արդյոք նրան կհաջողվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալ ընտրազանգվածի ձայների մեծամասնությունը` հաշվի առնելով Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր և Էրդողանի նախկին հովանավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետ հակամարտությունը, ով մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա»,- շեշտեց Խուդավերդյանը:
2015 թվականի օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Թուրքիայում առաջիկանոյեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Էրդողանը հայտարարել էր նաևժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին խնդրելով ձևավորելժամանակավոր կառավարություն: Թուր քիայի սահմանադրության համաձայն` ընտրություններից հետո երկրի նախագահիհանձնարարությամբ 45 օրվա ընթացքում կառավարություն չձևավորվելու դեպքում պետք է արտահերթ խորհրդարանականընտրություններ անցկացվեն:
Հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքներով բավարար քվեներչստանալու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կորցրել էր միանձնյա կառավարությունձևավորելու իրավունքը, ԱԶԿ առաջնորդ Դավութօղլուին չէր հաջողվել կոալիցիա կազմել խորհրդարան անցած երեք ընդդիմադիր`Ժողվորդահանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից ոչ մեկիհետ` երկրի կառավարման հարցում վերջիններիս առաջարկությունները չընդունելու պատճառով: