«Սևանի ազգային պարկում» աճեցված տնկիների շնորհիվ կանաչապատվում են Մարտունու փողոցները
Society«Սեւան ազգային պարկի»-ի Մարտունու մասնաճյուղում այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ստեղծված պուրակի տաս հազար տնկիներն ապահովել են ավելի քան ութսուն տոկոս կպչողականություն: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց «Սեւան ազգային պարկ»-ի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, վաստակաշատ անտառաբույծ Համլետ Ղիմոյանը, այս տարվա ապրիլին պուրակի տարածքում, Երանոս գյուղի հատվ ածում, տնկվել է իրենց կողմից աճեցված տաս հազար բարդու տնկի, որոնք արդեն չորս ամիսների ընթացքում ստացել են տաս ոռոգում, թփակալել են եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար:»6 հեկտար տարածք զբաղեցնող պուրակում ոռոգման աշխատանքները կատարվել են գրեթե ամեն տաս օրը մեկ` չոր ու տոթ եղանակային պայմաններում բավարար խոնավություն ապահովելու համար: Հիմնականում չեն թփակալել այն տնկիները, որտեղ ոռոգման ջուրն անհարմար դիրքի պատճառով չի հասել: Այժմ կազմակերպում ենք նաեւ չթփակալած տնկիների ոռոգումը, որն արդեն սկսել է դրական արդյունք ապահովեÕ ¬: Չկանաչող տնկիները կփոխարինենք նորերով»,-հավաստեց Համլետ Ղիմոյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակը եկող տարվա գարնանը կընդլայնվի եւս բարդի ծառատեսակի տաս հազար տնկիների հաշվին , որոնք այժմ աճեցվում են «Սեւան ազգային պարկի»-ի Մարտունու մասնաճյուղի տնկարանում:
«Յուրաքանչյուր տարում մենք մեր ուժերով կարտադրենք տասնյակ հազարներ հասնող բարդու տնկիներ, որոնք հիմնականում կտնկենք հին ծառերից ազատված բացատներում` թարմացնելով մեր անտառը: Յուրաքանչյուր տնկված ծառի պահպանությունն ու խնամքը հոգում է մեր մասնաճյուղը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակը մեզ առավել պարտավորեցնում է` կանաչազարդ պահել մեր հայրենիքը»,-հավելեց վաստակաշատ անտառաբույծը:
Խոսրով Խլղաթյան