Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ կլինեն
SocietyՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ին` ժամը 10.00-16.00-ն, կդադարեցվի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավիթի փողոցի 70/1, 70/2, 70/3, Խորենացու 107-ից-235 համարների, Սարի Թաղի 1-10 շարքերի և Կենտրոն վարչական շրջանի Քրիստափորի 100-ից-174, Ծխախոտագործների 45-ից-117 համարների ջրամատակարարումը: