ԱՄՆ-ի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայի հրադադարը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի նկատմամբ արդյունավետ հսկողության կարևորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Նրանք քննարկել են Ուկրաինայի արևելքում հրադադարի մեխանիզմի նկատմամբ արդյունավետ հսկողության կարևորությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից սպառնալիքին հակազդելու համար Մերձավոր Արևելքում լայն կոալիցիա ստեղծելու անհրաժեշտության մասին: Օբաման և Պան Գի Մունը նաև խոսել են Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկումը զսպելու համար միջազգային օգնությունն ավելացնելու անհրաժեշտության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: