Աշխարհի ԶԼՄ-ներն այսօր ազդարարել են, որ ամերիկյան Apple կորպորացիան կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ կներկայացնի շատերի կողմից սպասված iPhone 6 սմարթֆոնը: Կներկայացվեն iPhone 6-ի երկու մոդելներ, որոնցից մեկը կլինի ընկերության ողջ պատմության մեջ ամենամեծ էկրանով սմարթֆոնը (անկյունագիծը՝ 5.5 դյույմ): Apple-ը չի գաղտնազերծում միջոցառման մանրամասները: Սպասվում է, որ iPhone 6-ը կներկայացվի նաև 4.7 դյույմանոց տարբերակով: Այն կունենա ավելի հզոր պրոցեսոր, բարելավված տեսախցիկ և հզոր մարտկոց: Կապհպանվեն նաև մնացյալ պարամետրերը և նոր սմարթֆոնը կլինի նախորդներից ավելի բարակ և թեթև: Սմարթֆոնն ունի չիպ, որը կապահովի Near Field Communication (NFC) անլար տեխնոլոգիայի աշխատանքը: Հոլանդական NXP ընկերության արտադրության պրոցեսորը թույլ կտա օգտագործել սմարթֆոնը որպես բանկային քարտ կամ նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ: Սարքը կաշխատի iOS 8 նոր օպերացիոն համակարգով::