Yerevan, 07.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Շիրակը որոշ մասնագիտությունների գծով մանկավարժների պահանջ ունի

Society

Նոր ուսումնական տարվան ընդառաջ, օգոստոսի 27-ին Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնում  տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզի կրթական  համակարգի ամենամյա օգոստոսյան խորհրդակցությոնը, որին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության  փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մ ինասյանը, մարզի դպրոցների տնօրենները:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով բոլորին` նոր ուսումնական տարում հաջողություն մաղթեց, ապա   խորհուրդ տվեց տնօրեններին պահպանել այն լավ ավանդույթները, որ ունի Շիրակի մարզի կրթական համակարգը, և լավ աշխատել: 

«Շիրակը միշտ իր կրթական որակով բարձր է եղել, ինչի մասին խոսում են դպրոցականառարկայական օլիմպիադաների արդյունքները: Մենք պետք է աշխատենք պահել այդ արդյունքները: Ալելիքները շատ են»,- նշեց մարզպետը` նաև կարևորելով դպրոց-հասարակություն կապը:

Մարզի կրթական համակարգում անցած տարի իրականացրած աշխատանքներն ու առկա խնդիրներն  ավելի մանրամասն ներկայացրեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը. մարզում գործում է 168 հանրակրթական դպրոց՝ 151-ը մարզային ենթակայության, 17-ը՝ ավագ: 

Մարզում կա երկու հատուկ դպրոց, որոնք  իրականացնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական ծրագրեր: Այդ դպրոցներում ընդգրկված էին 124 երեխաներ: Ի դեպ, ըստ նախանական հաշվարկների` նոր՝ 2015-2016 ուստարում մարզը կունենա 3280 առաջին դասարանցի, մինչդեռ  2014-2015 ուստարում   առաջին դասարանցիների թիվը եղել է 3215, սակայն, ցավոք մարզի 5 գյուղական համայնքներ՝ «Անի» կայարան, «Ջաջուռ»-կայարան, Աղվորիկ, Զարիշատ և Շաղիկ,  այս տարի ընդհանրապես ոչ մի  առաջին դասարանցիներ չեն ունենա: Ուսումնական տարվա ընթացքում մարզում  վերապատրաստվել և ատեստավորվել են 569 ուսուցիչ, տարրակարգ  է ստացել 27-ը: Մարզում գործում են համայնքային 51 նախակրթարաններ« ուր հաճախում են 4563  երեխաներ: Խնդիրը մասամբ մեղմվեց «Օգնություն նախադպրոցական տարիքի երեխաներին» ծրագրի ներդրումով« որի արդյունքում մարզի գյուղական համայնքների 54 դպրոցներում բացվեցին և գործում են դպրոցահեն  նախադպրոցական խմբեր: Այդ համայնքների դպրոցներում շարունակվում է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը: Ձևավորված 61 խմբերում ներգրավված են շուրջ 916 երեխաներ: 2015 թվականին մարզի 9 դպրոցներում արդեն մեկնարկել է ծրագիրը և նոր ուսումնական տարում կձևավորվեն  նախադպրոցական խմբեր: 2014-2015 ուստարում առաջինը «Ազգային երգ ու պար» առարկան դասավանդվեց Արևիկի միջնակարգ դպրոցում: 2015-2016 ուստարում մարզի ևս 5 դպրոցներ կհամալրեն այդ շարքը: 

Մարզի  կրթության վարչության պետն ուրախությամբ նաև փաստեց, որ տարվա ընթացքում մարզի դպրոցականներն աչքի են ընկել օլիմպիադաներում գրանցած հաջողություններով. մարզի դպրոցակներից 140-ը մասնակցել է տարբեր առարկաների օլիմպիադաների, և հանրապետական փուլին նրանցից 7-ն արժանացել է 1-ին կարգի, 12-ը՝ 2-րդ,  9-ը՝ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ 23-ը` գովասանագրերի: Հանրապետական փուլի արդյունքներով ՀՀ Շիրակի մարզը երկրորդն է հանրապետությունում՝ Երևանից հետո:

2014-2015  ուստարում մարզի 12 դպրոցներում ներառական կրթություն են ստացել 371 աշակերտներ: 2015-2016  ուստարում ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը  կհամալրվի  ևս 3-ով` Գյումրու թիվ 9« Արթիկի թիվ 2 հիմնական  և Աշոցքի միջնակարգ դպրոցներով (մոտ 60 աշակերտներով) :  

Հանդիպման ընթացքում ոլորտի պատասխանատուն, հաշվի առնելով դպրոցների տնօրեններից նախապես ստացված առաջարկները և խնդիրները,  ՀՀ ԿԳ նախարարի տեղակալին ներկայացրեց դրանք՝ մարզում որոշ մասնագիտությունների գծով մասնագետների պահանջի, մեթոդամանկավարժական սեմինարների անհրաժեշտության, մարզադահլիճների բացակայության, լաբորատոր  և դպրոցական գույքի անհրաժեշտության, ինչպես նաև բնակչության թվի նվազման պայմաններում աշակերտ-թվով ֆինանսավորման վերանայման և այլ հարցեր:

Արմենուհի Մխոյան

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live