«Դեյլի թելեգրաֆ» օրաթերթը գրում է, որ սեպտեմբերի 18-ին, Շոտլանդիայի անկախության մասին կայանալիք սոցհարցման հավանական արդյունքների մասին ունեցած մտահոգությունից ելնելով, Բրիտանիայի խորհրդարանի մի շարք ազդեցիկ պատգամավորներ Էլիզաբեթ թագուհուց խնդրել են միջամտել Բրիտանիայի մասնատումը կանխելու համար: Կիրակի օրը, «Սանդեյ թայմզ» թերթում հրապարակված «Յուգո» ընկերության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են այն մասին, որ ներկայումս Բրիտանիայից կազմից Շոտլանդիայի անկախության կողմնակիցները 51 տոկոսի են հասել: Սա առաջին անգամն է, որ մի սոցհարցման ընթացքում Շոտլանդիայի անկախության կողմնակիցների թիվը գերազանցում է մյուս կողմին: