Երևանում թունավորված քաղաքացու վիճակը միջին ծանրության է
SocietyԵրևանի Կիևյան փողոցի թիվ 4/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ, 1935թ. ծնված Ա. Պ.-ն օգոստոսի 28-ին` ժամը 09.02-ի սահմաններում, թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժշիկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: