Ավելի քան 10 հազար երիտասարդներ առաջին անգամ ոտք կդնեն բուհեր
SocietyՀայաստանի ավելի քան 10 հազար երիտասարդներ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
«10 հազար 895 դիմորդ իրավունք է ստացել կրթություն ստանալու Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատում: 1645 դիմորդներ անվճար, իսկ 8058-ը վճարովի եղանակով իրենց կրթությունը կշարունակեն մագիստրատուրայում: Մագիստրատուրայում հեռակա սովորելու համար 2335 վճարովի տեղ է հատկացվել: 140 մագիստրոսներ անվճար հիմունքներով կշարունակեն իրենց կրթությունն ասպիրանտուրայում»,- տեղեկացրեց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ կրթության և գիտության նախարարության կայքի` Հայաստանում գործում է 24 պետական բարձրագույն կրթական հաստատություն` չհաշված դրանց մարզային մասնաճյուղերը: