Մահացել է Հալեպի մարտերին մասնակցած սիրիահայը
SocietyԵրևանում մահացել է Հալեպի մարտերին մասնակցած Ներսես Գիլաջյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը` նշելով, որ Ներսես Գիլաջյանը սիրիահայ է և մասնակցել է հայկական թաղամասերի պաշտպանությանը:
Աղբյուրը նաև տեղեկացրեց, որ քաղաքում իրավիճակը բավական հանգիստ է, մասնավորապես, հայկական թաղամասերում միջադեպեր չեն գրանցվել: «Թեպետ ջրի և էլեկտրականության մատակարարումը փոքր–ինչ բերալավվել է, այժմ նկատվում է վառելանյութի տագնապ, դժվար է վառելանյութ հայթայթել»,- նշեց աղբյուրը:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում: Բախումներն այնտեղ մինչև օրս