Ուկրաինայի հայերի միության նախագահը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է հայկական սփյուռքի խնդիրները
SocietyՈւկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հետ:
Ինչպես հաղորդում է «AnalitikaUA.net»-ը, Բրյուսելում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչության բացման նախապատրաստության շրջանակներում Վիլեն Շատվորյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Բելգիա։
Այցելության ընթացքում Շատվորյանը հանդիպել է եվրոպացի պաշտոնյաների, խորհրդարանականների եւ հասարակական գործիչների հետ: Քննարկվող թեմաների օրակարգում եղել են հայկական սփյուռքի, ազգային փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցերը: Վիլեն Շատվորյանը ներկայացրել է Ուկրաինայի հայերի միության գործունեությունը, կազմակերպության նախաձեռնած ծրագրերի իրականացման ընթացքը եւ միության միջազգային գործունեության արդյունքները: