Եգիպտոսցիները մինչև վիզը թաղում են իրենց ավազի մեջ՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Ամռանն անապատի տաք ավազը, թվում է, ամենաքիչ հավանական վայրն է «լոգանք ընդունելու» համար, բայց Արևմտյան Եգիպտոսի բնակիչները վստահ են, որ դա շատ հիվանդություններ բուժելու ամենալավ բնական միջոցն է, գրում է The Daily Mail-ը։
Օրվա ամենաշոգ պահին ռևմատիզմից, հոդերի ցավից, անպտղությունից կամ իմպոտենտությունից տառապող մարդիկ մինչև վիզը ծածկվում են ավազով Դաքրուր լեռան մոտ գտնվող անապատում։
Հիվանդները մինչև վիզը թաղվում են ավազի մեջ և անցնում բուժման գործընթացը, որը ներառում է ոտքերով մերսում այդ ծառայությունը մատուցողների կողմից։
Նրանք ավազի մեջ են մնում 10-15 րոպե, այնուհետև դուրս գալիս ավազից և տեղափոխվում արևի տակ գտնվող վրաններ, որոնք գործում են որպես բնական սաունա: Հիվանդները կարող են նաև տաք բուսական թեյ խմել բուժման գործընթացն ամբողջական դարձնելու համար։
Լավ արդյունքներ ստանալու համար խորհուրդ է տրվում գործընթացից հետո չլողանալ երեք օր։
Ողջ բուժումը տևում է 3-9 օր և արժե օրական 34-ից 45 եվրո, ինչը ներառում է կացության և սննդի ծախսերը։


















