Panasonic-ը փակելու է իր գործարաններից մեկն ու աշխատանքից ազատելու է 1300 աշխատակցի
Society
Էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Panasonic ճապոնական խոշոր ընկերությունը հայտարարել է իր պլանների մասին, գրում է Reuters-ը։
Ընկերությունը մտադիր է հաստիքների կրճատումներ իրականացնել և փակել իր գործարաններից մեկը, որը զբաղվում է սպառողական էլեկտրոնիկայի մարտկոցների արտադրությամբ։
Այդ պլաններն իրականացվելու են ընկերության նոր ռազմավարության շրջանակներում, որի համաձայն Panasonic-ը կփոխի ուղղվածությունը դեպի այնպիսի ապրանքներ, որոնք բարձր եկամտաբերություն ունեն, ինչպես օրինակ՝ էլեկտրական մեքենաների մարտկոցների արտադրանքը։
Մինչև 2015-ի օգոստոսի վերջը կդադարեցնի իր գործունեությունը Պեկինում գտնվող Panasonic-ի ձեռնարկությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների և թվային տեսախցիկների համար լիթիում-իոնային մարտկոցների արտադրությամբ։
Գործարանը բացվել էր դեռ 2000 թվականին և 2009-ին Sanyo Electric ընկերությունը ձեռք բերելուց հետո դարձել էր Panasonic-ի սեփականությունը։