Պուտինը և Մեդվեդևը միասին մարզվել են և նախաճաշել (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակի առավոտյան միասին մարզվել են, ինչպես նաև նախաճաշել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պետության ղեկավարը և կառավարության ներկայացուցիչը կիրակնօրյա առավոտը մարզասրահում սկսել են նախավարժանքից, որից հետո անցել են ուժային վարժությունների մարզասարքերի վրա:
Մարզումներից հետո Պուտինը և Մեդվեդևը նախաճաշել են, ընդ որում՝ ուտեստները մասամբ իրենք են պատրաստել: Մասնավորապես՝ խորոված են պատրաստել:
Նախաճաշի ընթացքում, որն ավարտվել է թեյախմությամբ, Պուտինը և Մեդվեդևը քննարկել են արդիական հարցեր:






