Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն հոկտեմբերին
SocietyԹուրքիայի ընտրական բարձրագույն խորհուրդը հայտնել է երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու ժամկետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն իրենց նախընտրած կուսակցությունների օգտին կկարողանան քվեարկել հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում:
Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները կկայանան 2015թվականի նոյեմբերի 1-ին: Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր ձայների 40,66տոկոսը, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)` 25,13տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 16,45 տոկոսը, իսկքրդական ԺԴԿ-ն` 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքականմեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորականմանդատ, ԺՀԿ-ն` 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն` 80-ական մանդատ: ԱԶԿ-ն չէր կարողացել ապահովել պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը, ինչի հետևանքով առաջացել էր կոալիցիոն կառավարություն կազմելու անհրաժեշտություն: Կոալիցիոն բանակցությունների անհաջող ընթացքը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ էր դարձել: