Արա Բուդաղյանի փաստաբանն անհիմն է համարում իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարաձգման որոշումը
SocietyԱրա Բուդաղյանի փաստաբան ՀայկԱլումյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի կալանքն օգոստոսի 26-ին երկու ամսով երկարաձգվելու որոշումն անհիմն է համարում: «Ընդհանրապես` անձի կալանքի ժամկետըերկարաձգելիս հաշվի են առնվում այն հանգամանքները, թե արդյոք ազատ ության մեջ գտնվելով անձը կարող է թաքնվել նախաքննությունից կամորևէ կերպ ազդել քրեական գործով անցնող վկաների վրա: Սակայն, տվյալքրեական գործը քննող քննիչը որևէ հիմնավորում չի ներկայացրել կալանքիժամկետի երկարաձգման հետ կապված. քննիչն ընդամենը ներկայացրել էր աերեսում քրեական գործով անցնող երկու անձանց հետ, ինչը չէր վերաբերում իմ պաշտպանյալին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ օգոստոսի 31-ին կայացած հանդիպմանը այս մասին հայտնեց նա` հիշեցնելով, որ Արա Բուդաղյանի կալանքի երկարաձգման որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Նա հավելեց, որ ներկա դրությամբ Արա Բուդաղյանի հետ որևէ քննչական գործողություններ չեն կատարվել, միայն պարբերաբար փորձաքննություններ են տեղի ունենում Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի քրեական գործով: «ՀՀ դատական ատյաններում մեր բողոքների մերժման դեպքում` մենքդիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-շեշտեց Ալումյանը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու կասկածանքով հուլիսի 3-ին ձերբակալվել են չորս քաղաքացիներ, որոնց թվում` Արա Էմիլի Բուդաղյանը: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար: