Չինական շուկան վերսկսել Է անկումը
EconomicsԲաժնետոմսերի չինական շուկան օգոստոսի 31-ին վերսկսել Է անկումը այն երկյուղների ֆոնին, որ շուկային աջակցելու նպատակով երկրի իշխանությունների կողմից կիրառվող միջոցները ի վիճակի չեն կանգնեցնել անկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս ֆոնդային ինդեքսները նույնպես նվազում են սակարկությունների ընթացքում: Չինական Shanghai Composite ինդեքսն իջել Է 2,3 տոկոսով, առեւտրաշրջանի ընթացքում ցուցիչի անկումը հասել Է 3,6 տոկոսի: Ճապոնական Nikkei 225-ն ընկել Է 1,3 տոկոսով, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 0,1 տոկոսով, ավստրալական S&P/ASX 200-ը՝ 1,2 տոկոսով:
Bloomberg-ի տվյալների համաձայն՝ Չինաստանի իշխանությունները օգոստոսի 27-ին եւ 28-ին ինտերվենցիաներ են իրականացրել բաժնետոմսերի շուկայում, ինչի արդյունքում Shanghai Composite-ի ինդեքսի աճը երկու օրվա ընթացքում կազմել Է գրեթե 10 տոկոս: Փորձագետների կարծիքով՝ ՉԺՀ-ի կառավարությունը ցանկանում Է ֆոնդային շուկայի կայունացման հասնել սեպտեմբերի 3-ին երկրում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի կապակցությամբ զորահանդեսի անցկացման նախաշեմին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: