Ոստիկանությունն անցած երեք օրում բացահայտել է գողության 20 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 31 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 41-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 28-31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 32 դեպքից բացահայտվել է 30-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը: Բացահայտվել է գողության 20, կողոպուտի 1, խարդախության 12 և յուրացման 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու 4, գողության 7 և խարդախության 2 դեպք: