Մահացել է Վահագն Հովնանյանը
SocietyՄահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը, ով անկախության տարիներին տեղափոխվելով Հայաստան բիզնես մեծածավալ գործունեություն ծավալեց այստեղ:
Նրա բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում տուրիզմի զարգացմանը:
1998-ից Երևանում նրա հովանավորչությամբ կառուցվել է «Վահագնի» թաղամասը:
2000-ին ՀՀ-ում հիմնել են Սայաթ-Նովայի անվան,
2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները:
Ռիջֆիլդ ք-ի Ս. Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ:
Պարգևատրվել է.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր (1969),
Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներ,
Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշան,
Ս. Լեոնի և Ա. Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար»,
կանադա-հայկական «Տարվա հայ», «էլլիս Այլանդ» (ԱՍՆ), «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակեր: