Yerevan, 06.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՔԾ-ն ավարտել է ծանր հանցագործության գործի նախաքննությունը

Society

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Քրիստինե Մանգասարյանը, Քրիստինե Նազարեթյանը, Սիրակ Սաքանյանը և Կամո Հայրապետյանը` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով ու որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարել են խուլիգանություն: 

Մասնավորապես՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սիրակ Սաքանյանն իր վարած ավտոմեքենայով  բախվել է կայանված մեկ այլ ավտոմեքենայի: Առաջացած վթարի հետևանքով Ս. Սաքանյանի վարած ավտոմեքենայի ուղևորուհի Քրիստինե Նազարեթյանն ուշագնաց է եղել: Վարորդ Ս. Սաքանյանի և ուղևորուհի Ք. Մանգասարյանի հետ ավտոմեքենայից իջնելուց հետո, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Կ. Հայրապետյանը սկսել է  անհասցե հայհոյանքներ տալ, որի պատճառով նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները մոտեցել են նրանց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և Կ. Հայրապետյանի օրինախախտ վարքագիծը կանխելու նպատակով:

Կամո Հայրապետյանը ցավագին ընդունելով Քրիստինե Նազարեթյանին առաջին օգնություն ցուցաբերելու, միաժամանակ, շտապօգնության կանչ տալու՝ ոստիկանների նախաձեռնությունը, ինչպես նաև իր և Սիրակ Սաքանյանի կողմից հայհոյանքներ հնչեցնելուն ուղղված նրանց դիտողությունները, խմբի կազմում՝ Սիրակ Սաքանյանի, ուշքի եկած Քրիստինե Նազարեթյանի և Քրիստինե Մանգասարյանի հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ՝ խաթարելով փողոցի երթևեկությունը, դեպքի վայրում հավաքված բազմաթիվ քա ղաքացիների ներկայությամբ տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Խուլիգանական գործողությունները զուգորդելով իշխանության ներկայացուցչին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ նրանց նկատմամբ բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով՝ Կամո Հայրապետյանը ձեռքով հարվածել է ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Սիրակ Սաքանյանը՝ բռունցքով հարվածներ է հասցրել դեպքի վայրում գտնվող մեկ այլ ոստիկան՝ Հայկ Ն.-ի գլխին: Այդ ժամանա կ Քրիստինե Նազարեթյանը, քաշքշելով Հայկ Ն.-ի հագուստներից, պահանջել է բաց թողնել իր ընկերներին, իսկ Մանգասարյանը որպես զենք օգտագործվող առարկայի` ապակու բեկորի գործադրմամբ սպառնացել է վնաս պատճառել ոստիկանության ծառայող Հակոբ Ս.-ին:

Խուլիգանություն կատարած անձանց ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացիները շարունակել են հանցավոր վարքագիծ դրսևորել՝ տևական ժամանակ խաթարելով ոստիկանության հիշյալ բաժնի բնականոն աշխատանքը:

Այնուհետև հայհոյանքներ հնչեցնելու կապակցությամբ ոստիկանի դիտողությանն ի պատասխան՝ Քրիստինե Ն.-ն շարունակել է խուլիգանական գործողությունները: Այդ ընթացքում վերջինս ոստիկանության ծառայողին ակտիվ դիմադրություն ցույց տալով՝ բռնություն է կիրառել նրա նկատմամբ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սիրակ Սաքանյանին, Կամո Հայրապետյանին և Քրիստինե Նազարեթյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Քրիստինե Մանգասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live