Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը կսուբսիդավորվի մինչև ՀԵՑ-ում խորհրդատվության ավարտը
EconomicsԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյա նը:
Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար: «Փոքր ու միջին բիզնեսի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամի սահմաններում են: Նրանց մի մասը 250 կՎտ ժամի չափով է սուբսիդավորվելու: Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»,- հայտնեց նախարարը:
Հարցին ի պատասխան՝ ինչու ՓՄՁ-ի համար ամբողջական փոխհատուցում չի լինելու, Զախարյանն ասաց, որ խոսքը միջոցների ու հնարավորությունների մասին է: Նա նաև նշեց, որ օգոստոսի սուբսիդավորման վերջնական հաշվարկներ դեռևս չկան, մոտ օրերս դրանք կլինեն:
Միաժամանակ, նախարարն նկատեց, որ տեղեկություն չունի ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչ-բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի մասով հավելագրումներ կատարելու մասին: