Դեսպան Աշոտ Սմբատյանը դասախոսություն է կարդացել Գերմանիայի Քրիստոնեա- դեմոկրատական միություն կուսակցության կենտրոնակայանում
SocietyԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն օգոստոսի 28-ին «Հարավային Կովկաս. հակամարտություններ, Հայաստանի արտաքին քաղաքականություն» խորագրով դասախոսությամբ է հանդես եկել Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության Համբուրգի երկրամասային կենտրոնակայանում:
Միջոցառումը վարել է ՔԴՄ երկրամասային կառույցի արտաքին, անվտանգության և եվրոպական հարցերով հանձնաժո ղովի նախագահ, կուսակցության դաշնային մարմնի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի անդամ Մարկուս Տանդեքին:
Դեսպան Սմբատյանն իր դասախոսության ընթացքում անդադարձել է ՀՀ-ԵՄ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Իրան հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին և տարածաշրջանային այլ կարևոր հարցերի: Ելույթից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել դեսպանին:
Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպում է ունեցել Համբուրգ երկրամասի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Էրքալփի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Համբուրգ երկրամասի միջև տնտեսության, զբոսաշրջության, գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարներին: