Ձերբակալվել է Աջափնյակում 54-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը
SocietyՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձերբակալվել է առերևույթ հանցագործություն կատարած անձը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 41-րդ շենքի 15-րդ բնակարանում հայտանբերվել է 54-ամյա Վ. Աղաջանյանի դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Ձեռնարկված քննչական օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ռ. Մկրտումյանը, հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: