Հակառակորդը Տավուշի մարզում համարժեք պատասխան է ստացել հայկական Զինուժից. Արծրուն Հովհաննիսյան
SocietyՏավուշի մարզի մի շարք գյուղերի ուղղությամբ հակառակորդը օգոստոսի 31-ի երեկոյան եւ սեպտեմբերի 1-ի առավոտյան կրակոցներ է արձակել, որոնց մեծ մասն ուղղված են եղել բնակավայրերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կրակոցները չեն եղել շատ ուժեղ, տեւական բնույթ չեն կրել եւ հայկական զինված ուժերի համապատասխան կանխարգելիչ գործողությունների արդյու նքում կրակոցները դադարել են:
«Կրակոցներ եղել են: Դրանք եղել են բնակավայրերի ուղղությամբ, սակայն այդ կրակոցներն այնքան էլ ուժգին չեն եղել եւ տեւական բնույթ չեն ունեցել: Հայկակական զինված ուժերը կարողացել են համարժեք պատասխան տալ եւ հակառակորդի գործողությունները դադարեցվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ներկա դրությամբ Տավուշի մարզում իրավիճակը հանգիստ է եւ հայկական Զինուժը կրկին վերահսկում է իրավիճակը:
Բաքվում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանը կրկին խախտում էհրադադարի ռեժիմն ու լարվածություն առաջացնում թե՛ հայ-ադրբեջանական, թե'արցախա-ադրբեջանական սահմանին: Համաձայն ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ պաշտոնականհաղորդագրությունների` հակառակորդը հիմանականում օգտագործում 60, 80, 120 մմտրամաչափերի« ականանետեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըհայտարարել է, որ հայկական Զինված ուժերը արձագանքում են միայն դիպուկահարների եւ թիրախային կրակոցներին: Անկանոն կրակոցներին հայկական Զինուժը չի պատասխանում: