Yerevan, 08.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ոստիկանները պաշտոնեական կեղծիք են կատարել. ՀՔԾ

 Ավարտվել է ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի օպերլիազոր Արայիկ Ավագյանը և համայնքային ոստիկանության տեսուչ Արամ Համբարձումյանը, տեղեկանալով 2014թ. դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերն անհայտ անձի կողմից քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից գողություն կատարելու դեպքի մասին, ժամանել են դեպքի վայր:

Տեղում հավաստիանալով անհայտ անձի կողմից ավտոտնակի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով այնտեղից զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակության մասին` Ա. Ավագյանը և Ա. Համբարձումյանը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում չբացահայտված հանցագործությունների գծով բացասական ցուցանիշ չունենալու դրդումներով, իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահե րին հակառակ: Վերջիններս քրեադատավարական օրենքով սահմանված կարգով կատարված հանցագործության մասին Գ. Պ.-ից գրավոր հաղորդում չեն ընդունել, միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության դեպքը սահմանված կարգով գրանցելու,  դեպքի վայրը զննելու, հանցագործության հետքերը, այլ նյութական օբյեկտները հայտնաբերելու ուղղությամբ:

Բացի այդ, Արայիկ Ավագյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից սպասարկվող տարածքից քաղաքացի Արտակ Աղանիկյանի կողմից կատարած գողությունների վերաբերյալ նյութեր նախապատրաստելու նպատակով, նույն բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանի հետ միասին 2015թ. հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Նարեկ Սիմոնյանի աշխատասենյակում հանդիպելով ինքնակամ բաժին ներկայացած Արտակ Աղանիկյանին, խմբային շահերից ելնելով՝ հանցագործություն կատարած անձին, իբրև, ոստիկանության բաժնի ձեռնարկած մ իջոցառումների արդյունքում հայտնաբերելու, բաժին ներկայացնելու, դրանով իսկ ցուցանիշ ապահովելու՝ հանցագործության դեպքերը սեփական ուժերով բացահայտելու  պատրանք ստեղծելու մղումներով, նույն օրը կազմել և նյութերին կցելու միջոցով հանձնել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ գողության կասկածանքով անձին՝ Արտակ Աղանիկյանին, Վասիլի Վարդանյանի հետ ոստիկանության բաժին ներկայացնելու մասին ակնհայտ կեղծ արձանագրություն, իսկ Վասիլի Վարդանյանն իր ստորագրությամբ հավաստ ելու միջոցով անմիջականորեն մասնակցել է Արայիկ Ավագյանի կողմից վերը նշված կեղծ փաստաթուղթը կազմելուն:

Բացի այդ, Արայիկ Ավագյանը, քաղաքացուց տեղեկանալով, որ իրենց մուտքի նկուղային մասի մուտքի դռան կախովի կողպեքը կոտրելու միջոցով նկուղներից գողության փորձ 2014թ. ընթացքում չի կատարվել, այդ հասցեից մտացածին գողության փորձի կատարումը Արտակ Աղանիկյանին վերագրելու, դրանով իսկ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում բացահայտված հանցագործությունների գծով դրական ցուցանիշ ապահովելու կեղծ հասկացված խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և շենքի սպասարկումն իրականացնող համատիրության աշխատակցին հայտնելով, որ գողության կասկածանքով հիշյալ բաժին բերված Ա. Աղանիկյանը խոստովանել է նրանց մուտքի նկուղային մասի դռան կախովի կողպեքը կոտրելու և նկուղներից գողության փորձ կատարելու մասին, 2015թ. փետրվարի 13-ին  ուղղորդել  և Լ. Խ.-ից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել նշված մուտքի նկուղային մասից գողության փորձի դեպք կատարված լինելու վերաբերյալ:

Դրանից հետո Արայիկ Ավագյանը քաղաքացի Գ. Պ.-ին պատկանող ավտոտնակից 2014թ. դեկտեմբերի 7-ի՝ լույս 8-ի գիշերը, կատարված գողության դեպքին իր կողմից սահմանված կարգով ընթացք չտալու, կատարված հանցագործության դեպքն իր կողմից  նախկինում թաքցնելու հանգամանքը քողարկելու, ինչպես նաև հիշյալ դեպքին Արտակ Աղանիկյանի առնչակցությունն ակնհայտ դարձնելու անձնական այլ դրդումներով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին: Վերջինս 2015թ. փետրվարի 16-ին Գ. Պ.-ից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս, նրան խնդրել է թաքցնել նշված հանց ագործության կատարման մասին դեռևս 2014թ. դեկտեմբերի 8-ին իրեն տեղեկացնելու հանգամանքը և ուղղորդել է, որպես գողության կատարման «իրական» ժամանակ, հաղորդման մեջ նշի  Ա. Աղանիկյանի կողմից տրված բացատրությունում նշված ամսաթիվն ու տարեթիվը:

Դրանից բացի, Արայիկ Ավագյանը, քաջատեղյակ լինելով, որ Ա. Կ.-ին պատկանող գույքի գողություն չի կատարվել, նրա նկուղից մտացածին գողության կատարումը վերագրել է Արտակ Աղանիկյանին: Օպերլիազորը Ա. Կ.-ին ուղղորդել և 2015թ. փետրվարի 26-ին  նրանից իրականությանը չհամապատասխանող գրավոր հաղորդում է վերցրել այն մասին, թե, իբր, անհայտ անձը 2014թ. հոկտեմբերին նշված նկուղից գողացել է վերջինիս պատկանող ալյումինե և պղնձե կաթսաները:

Իր հերթին, հիշյալ բաժնի օպերլիազոր Վասիլի Վարդանյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում  դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, Ա. Աղանիկյանին ենթարկել է անձնական խուզարկության և անձնական խուզարկությունը դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում մտցրել է անձնական խուզարկությունն, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 25.11.2013թ.-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մեկ այլ աշխատակից Արմեն Գրիգորյանը Արտակ Աղանիկյանի կողմից գողություններ կատարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում՝ 2015թ. հունվարի 29-ին, դատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց ընթերակաների մասնակցության, կատարել է գողության և գողության փորձի դեպքի վայրերի զննություն և նշված դեպքի վայրերի զննությունները դատավարական նորմերի պահանջների խախտմամբ կատարելու հանգամանքը թաքցնելու, այն օրենքի պահանջներին համապատասխան կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ նշված դեպքի վայրերի զննության մասին իր կողմից կազմված արձանագրությունում մտցրել է զննությունը, իբր, ընթերակաների մասնակցությամբ կատարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ և այդ կեղծ փաստաթուղթը կցել է նյութերին: Նույն բաժնի հետախուզության գծով օպերլիազորներ Արայիկ Ավագյանը և Վասիլի Վարդանյանը իրենց ստորագրությամբ հավաստելու միջոցով անմիջականորեն մասնակցել են նշված կեղծ փաստ աթուղթը կազմելուն: Արայիկ Ավագյանը նշված դեպքի վայրի զննության արձանագրություններից երկուսում որպես մասնակից չի նշվել, սակայն կեղծիք կատարելով ստորագրել է որպես ընթերակա նշված անձի փոխարեն: 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորներ՝ Արայիկ Ավագյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, Վասիլի Վարդանյանին և Արմեն Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածների 1-ին մասով, իսկ Արամ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:    

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը և այն մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration