Ֆիոլետովո գյուղում վերաբացվեց միջնակարգ դպրոցի երկրորդ կորպուսը
SocietyԼոռու մարզի Ֆիոլետովո գյուղում կայացավ կապիտալ վերանորոգումից հետո գյուղի միջնակարգ դպրոցի երկրորդ կորպուսի վերաբացման հանդիսավոր արարողությունը:
«Մենք 1989 թվականից ի վեր սպասում էինք մեր դպրոցի երկրորդ կորպուսիբացմանը: Եսիմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր հարգարժան աջակիցներին, որոնց շնորհիվայսօր մենք վերջապես կարող ենք շահագործել մերդպրոցի երկրորդ կորպուսը»,- նշեց Ֆիո լետովոյի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարելի Միրզաբեկյանը` հավելելով, որ այս տարի առաջին դասարան է հաճախելու 15 աշակերտ:
«Այս տարի մենք ունեցել ենք տասը շրջանավարտ, իսկ հաջորդ տարի կունենանք` ութ : Ընդհանուր առմամբ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում սովորում է 140 աշակերտ»,-շեշտեց Միրզաբեկյանը:
Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի տնօրենը նշեց, որ 2014 թվականի դեկտեմբերին դպրոց էին եկել ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը` դպրոցի պայմաններին ծանոթանալու համար:
«Նրանք խոստացան վերանորոգել նաև մեր դպրոցի մարզասրահը, ինչը հաջողությամբ իրականցրեցին` դպրոցին նվիրելով նաև մարզադահլիճին անհրաժեշտ մարզական պարագաներ»,- նկատեց Վալերի Միրզաբեկյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը աջակցում են Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցին դեռևս 2010 թվականից:
Իվան Վոլինկինը և «Վիկտոր Ռեբեցն էլ ընդգծեցին, որ դպրոցն շարունակելու է գտնվել իրենց ուշադրության դաշտում: «Շնորհակալություն եմ հայտնում այս դպրոցը հիմնանորոգած շինարարներին, որոնք այս մեկ ամսվա ընթացքում կատարեցին ահռելի աշխատանք: Մենք շարունակելու ենք մեր ուժերի ներածին չափով աջակել Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցին»,-նշեց Վիկտոր Ռեբեցը:
Միջոցառման ավարտին Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցի տնօրեն Վարելի Միրզաբեկյանը պատվոգրեր հանձնեց դպրոցի առավել աչքի ընկած աշակերտներին: