Մայլի Սայրուսը ճանաչվել է «ամենավատ» աստղը. սոցհարցում
LifestyleԲրիտանացի մասնագետները սոցհարցում են անցկացրել փոքր երեխաներ ունեցող ծնողների շրջանում` պարզելու համար, թե ովքեր են «ամենավատ» հայտնիները։
Ինչպես նշում է Euromag-ը, վարկանշային աղյուսակը գլխավորել է էպատաժային երգչուհի Մայլի Սայրուսը, ով հայտնի է իր սկանդալային վարքով: Հարցված բրիտանացիների կարծիքով՝ Սայրուսը բացասական ազդեցություն է ունենում իրենց երեխաների վրա և վատ օրինակ ծառայում։
Հարցվածների 78 տոկոսը խոստովանել է, որ չէր ցանկանա, որ իր երեխան օրինակ վերցներ հենց այս երգչուհուց:
Հետաքրքրական է, որ «ամենավատ» աստղերի վարկանշային աղյուսակի «լավագույն» հնգյակում ներառվել են նաև երգչուհի Նիքի Մինաժը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Քրիսթեն Սթյուարտը, երգչուհի Ռիհանան:
Տղամարդանց շարքում «վատագույնն» է ճանաչվել ռեփեր Քանյե Ուեսթը, ում հաջորդում է դեռահաս աղջիկների պաշտելին` երգիչ Ջասթին Բիբերը:
Աղբյուր՝ Tert.am